Կրեմլում պատասխանել են Ղարաբաղում ԱՄՆ հնարավոր առաքելության մասին հարցին

26 Սեպտեմբերի 2023, 15:05

Քաղաքականություն

Լեռնային Ղարաբաղում ցանկացած դիտորդական առաքելություն կարող է այնտեղ լինել միայն Բաքվի համաձայնությամբ: Ինչ վերաբերում է ԱՄՆ նախաձեռնությանը, ապա դրանում հստակություն դեռ չի նկատվում: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Մեթյու Միլլերն ավելի վաղ հայտարարել էր, որ ԱՄՆ-ն աշխատում է միջազգային առաքելության ստեղծման վրա, որը կհետեւի Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի բնակիչների իրավունքների եւ անվտանգության ապահովման պարտավորությունների կատարմանը: Նա հավելել է, որ նման նախաձեռնությունը «ակտիվորեն քննարկվում է», և ԱՄՆ-ն դրա վրա աշխատում է դաշնակիցների հետ միասին:

«Ոչ, այստեղ դեռ ինչ-որ կոնկրետություն մենք չենք տեսնում։ Հետո, ցանկացած առաքելություն կարող է գոյություն ունենալ միայն ադրբեջանական կողմի համաձայնությամբ։ Դուք պետք է ինքներդ ձեզ հաշիվ տաք, առաջին հերթին, հենց այս հարցում: Մենք՝ մեր հերթին, շարունակում ենք մեր շփումները և՛ Երևանի, և՛ Բաքվի, ինչպես նաև Ղարաբաղի էթնիկ հայերի հետ», — ասել Է Պեսկովը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք այդ թեմայով շփումներ կան ամերիկյան կողմի հետ։

Հիմա եթերում