Կրեմլը՝ Հայաստանի և Մեծ Բրիտանիայի ռազմական համագործակցության մասին
30 Նոյեմբերի 2023, 14:45
Մոսկվան Երևանին դաշնակից է համարում և ծրագրում է նրա հետ բարեկամական հարաբերություններ զարգացնել։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով Հայաստանի և Մեծ Բրիտանիայի միջև պաշտպանական ոլորտում 2023-2024թթ. համագործակցության ծրագրի ստորագրումը։
«Հայաստանն ինքնիշխան երկիր է, որը երկկողմ հարաբերություններ է զարգացնում այն պետությունների հետ, որոնց հետ նպատակահարմար է գտնում։ Մենք Հայաստանի հետ մեր հարաբերություններն ունենք։ Եվ, անշուշտ, Հայաստանը բարեկամ երկիր է, այն մեր դաշնակիցն է։ Մենք շարունակելու ենք զարգացնել մեր դաշնակցային հարաբերությունները», — նշել է Կրեմլի ներկայացուցիչը։