Կրեմլը ՌԴ-ի նկատմամբ «չափազանց թշնամական» է անվանել Հռոմի կանոնադրությունը վավերացնելու Հայաստանի որոշումը

28 Սեպտեմբերի 2023, 14:59

Քաղաքականություն

Կրեմլում Ռուսաստանի նկատմամբ «չափազանց թշնամական» են անվանել Հռոմի կանոնադրությունը վավերացնելու Հայաստանի որոշումը, որը թույլ է տալիս ձերբակալել ՌԴ նախագահին, եթե նա լինի հանրապետության տարածքում: Այս մասին լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Այդ որոշումները մեզ համար չափազանց թշնամական են։ Հայաստանը շատ լավ գիտի, որ մենք (Հռոմի կանոնադրության) մասնակից չենք, և Հայաստանը շատ լավ գիտի (Միջազգային քրեական դատարանի՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ձերբակալման օրդեր տալու ) դժվար ընկալվող որոշման մասին, որն ընդունվել է այդ կանոնադրության հիման վրա։ Մենք գիտենք, որ Երևանում այդ մասին շատ լավ տեղյակ են։ Դա այն չէ, ինչ մենք ողջունում ենք», — ասել Է Կրեմլի ներկայացուցիչը

Պեսկովը հավելել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը չի ծրագրում այցելել Հայաստան: