Կրիվոպուսկովի մուտքի արգելքը Հայաստան «ոչ այնքան լավ նշան է». Եվգենի Պրիմակով

29 Օգոստոսի 2023, 17:32

Կարծիք | Քաղաքականություն

«Ռոսսոտրուդնիչեստվոյի» ղեկավար Եվգենի Պրիմակովն անդրադարձել է Վիկտոր Կրիվոպուսկովի՝ Հայաստան մուտքի արգելքին եւ նշե, որ Հայաստանի իշխանությունների որոշումը՝ արգելել Հայաստանի հետ բարեկամության և համագործակցության ռուսական ընկերության ղեկավար Վիկտոր Կրիվոպուսկովի մուտքը հանրապետություն, «այնքան էլ լավ նշան չէ»:

«Ես կարծում եմ, որ դա այնքան էլ լավ նշան չէ։ Նախ, լավ չէ մեր նախկին գործընկերոջ կենսագրության տեսանկյունից, որը մեր մշակութային կենտրոնը ղեկավարում էր դեռ մինչեւ իմ ՝ «Ռոսսոտրուդնիչեստվո» գալը, և երկրորդ՝ լավ նշան չէ Ռուսաստանի նկատմամբ Հայաստանի էլիտաների մասնակցային քաղաքականության առումով, այդ կապակցությամբ մեր ԱԳՆ-ն արդեն հայտարարություն արել է», — ՏԱՍՍ-ի փոխանցմամբ ասել է նա։

Ընդ որում, Պրիմակովը նշել է, որ դա ոչ մի կերպ չի ազդել Հայաստանում «Ռոսսոտրուդնիչեստվոյի» աշխատանքի վրա: Նրա խոսքով ՝ ներկայացուցչության գործունեությունը հանրապետությունում հաջողված է։

«Մեր գործակալության աշխատանքի վրա դա ոչ մի կերպ չի ազդել, մենք աշխատում ենք, տեղի է ունենում ուսանողների հավաքագրում Ռուսաստանի Դաշնությունում սովորելու համար, անցկացվում են փառատոններ, համերգներ։ Վերջերս շատ հաջող ֆուտբոլային մրցաշար է անցկացվել Հայաստանի տարբեր քաղաքների մանկական թիմերի համար, երեխաները հիացած էին։ Հայաստանում մեր ներկայացուցչությունը ես համարում եմ հաջողվածներից մեկը», — եզրափակել է նա։

Ինչպես ավելի վաղ փոխանցել էինք, «Զվարթնոց» օդանավակայանի սահմանապահ ծառայությունն արգելել էր Կրիվոպուսկովի մուտքը Հայաստան: Հայաստանի պաշտոնական մարմինները դեռևս չեն մեկնաբանում միջադեպը։ Ավելի վաղ հայ սահմանապահները արգելել էին News Media հրատարակչության գլխավոր տնօրեն եւ նախագահ Արամ Գաբրելյանովի, Պետդումայի ԱՊՀ հարցերով կոմիտեի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինի եւ RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի մուտքը Հայաստան: