«Կռունկ» հայկական պարի համույթը՝ համառուսաստանյան փառատոնի 1-ին և 2-րդ կարգի դափնեկիր
25 Մարտի 2025, 19:10

Մուրմանսկի «Լապլանդիա» կրթական կենտրոնում մարտի 23-ին տեղի է ունեցել «Ազգի Ժառանգություն» երկրորդ համառուսաստանյան փառատոն-մրցույթը, որի շրջանակներում հայկական պարի «Կռունկ» համույթը կատարել է «Տավիղ» և «Շալախո» պարերը և դարձել 1-ին և 2-րդ կարգի դափնեկիր:
Պատանի մասնակից Սվետլանա Համբարձումյանը դարձել է Մրցույթի գրան պրիի հաղթող:
Դեկտեմբերին անսամբլը ելույթ կունենա Մոսկվայում կայանալիք համերգում։