Կվերականգնենք Հայոց բանակի ավանդույթներն ու հաղթական շքերթը․ Սրբազանի ուղերձը՝ Հայոց բանակի տոնին
28 Հունվարի 2025, 09:45
Մենք կոչված ենք վերականգնել մեր պատիվը, ուրախութունը, հայոց բանակի հաղթական ավանդույթները եւ շարունակել նրա հաղթական շքերթը: Այս մասին Բանակի օրվա կապակցությամբ ասել է Սրբազան պայքարի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը:
«Հայոց բանակը 33 տարեկան է, ձևավորվել է ամենադժնդակ պայմաններում, երբ զինվորական արվեստին ոչ մի բանով ծանոթ մարդիկ՝ մշակներ, մտավորականներ, գիտնականներ, նվիրյալ հայորդիներ վճռեցին եւ որոշեցին ոտքի կանգնել, ազատագրել Արցախ աշխարհը, պաշտպանել Հայաստանի սահմանները, վերականգնել մեր պատիվը, որ դարերի ընթացքում փորձել են խլել մեզանից: Այսուհանդերձ այսօր գտնվում ենք խոցված վիճակում, գողացված պատվի եւ գողացված ուրախության ժամանակներում: Մենք կոչված ենք վերականգնել մեր պատիվը, ուրախութունը, հայոց բանակի հաղթական ավանդույթները եւ շարունակել նրա հաղթական շքերթը»,- ասել է նա: