ԿԽՄԿ աշխատակիցներն այցելել են Բաքվում կալանքի տակ գտնվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին

06 Դեկտեմբերի 2024, 16:33

Քաղաքականություն

ԿԽՄԿ աշխատակիցները դեկտեմբերին այցելել են Բաքվում կալանքի տակ գտնվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին:

«ԿԽՄԿ-ն, իր մանդատի համաձայն, այցելությունների ընթացքում գնահատում է կալանավորների վերաբերմունքը, նրանց պահման պայմանները և հնարավորություն է ստեղծում վերականգնելու կամ շարունակելու կապը նրանց ընտանիքների հետ»,- ասված է հաղորդագրությունում։