ԿԽՄԿ աշխատակիցները ԼՂ 48 բնակչի օգնել են տեղափոխվել Հայաստան
02 Նոյեմբերի 2023, 14:37
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աշխատակիցները սեպտեմբերի վերջից սկսած օգնել են Հայաստան տեղափոխվել Լեռնային Ղարաբաղի 48 բնակչի։ Այս մասին լրատվամիջոցների հետ զրույցում հայտնել է Կարմիր խաչի հայաստանյան գրասենյակի հաղորդակցության ծրագրերի պատասխանատու Զառա Ամատունին։
«Փոխադրումը կազմակերպվել է նրանց ցանկությամբ, այդ թվում՝ հարազատների հետ վերամիավորվելու նպատակով»,- նշել է Ամատունին: