ԿԽՄԿ-ն Արցախից Հայաստան է տեղափոխել 220 աճյուն
17 Նոյեմբերի 2023, 11:40
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն ընթացիկ տարվա սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին աջակցել է վիրավորների և բուժման մեջ գտնվողների տարհանմանը, ինչպես նաև նպաստել է ընտանիքների վերամիավորմանը և աճյունների նկատմամբ պատշաճ վերաբերմունքի ապահովմանը: Այս մասին տեղեկացնում Է ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակը։
Ըստ տեղեկությունների՝ Արցախից Հայաստան է տեղափոխվել 220 աճյուն, որոնց թվում են հիմնականում վառելիքի պահեստում տեղի ունեցած պայթյունի զոհերը:
Ստացվել է շուրջ 2500 հեռախոսազանգ և այցելություն անհետ կորած անձանց ընտանիքներից, ովքեր փնտրել են իրենց հարազատներին կամ տեղեկատվության կարիք են ունեցել: Արցախում 25 մարդ տեսազանգերի և հեռախոսազանգերի միջոցով կարողացել է կապ հաստատել Հայաստանում և այլ երկրներում գտնվող իրենց հարազատների հետ: Հայաստան է տեղափոխվել 124 վիրավոր և հիվանդ։