ԿԽՄԿ-ն տեսակցել է Բաքվում ապօրինի պահվող հայերին

05 Փետրվարի 2024, 17:54

Քաղաքականություն

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներն այս տարվա հունվարի վերջին և փետրվարի սկզբին հերթական անգամ տեսակցել են Բաքվում պահվող հայերին, որոնց անունները հաստատվել են Ադրբեջանի կողմից։

Այս մասին լրատվամիջոցներին հայտնել է ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Զառա Ամատունին։

«Դրանք պարբերաբար կրկնվող տեսակցություններ են, որոնք համաձայնեցվում են տվյալ երկրի ղեկավարության հետ»,-նշել էԱմատունին։

Նրա խոսքով՝ տեսակցությունների շրջանակներում ԿԽՄԿ ներկայացուցիչները ծանոթանում են նրանց պահման տարածքի պայմաններին, առողջական վիճակին, հնարավորություն է տրվում կապ հաստատել ընտանիքների հետ։