ԿԽՄԿ ներկայացուցիչները տեսակցել են Բաքվում ապօրինի պահվող հայ գերիներին

07 Հունվարի 2025, 17:30

Քաղաքականություն

Ադրբեջանում անազատության մեջ գտնվող անձանց դեկտեմբերին տեսակցել են ԿԽՄԿ ներկայացուցիչները, հնարավորություն է տրվել խոսելու հարազատների հետ։ Տեղեկությունը լրատվամիջոցներին հայտնել են ԿԽՄԿ հայաստանյան պատվիրակությունից։

Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի փաստաբան Ջարեդ Գենսերը հայտարարել է, որ մեղադրանքներն ամբողջությամբ քաղաքական դրդապատճառներ ունեն և ուղղված են Լեռնային Ղարաբաղի ժողովրդի և նրանց ղեկավարների դեմ հաշվեհարդար տեսնելուն։