ԿԽՄԿ օպերատիվ բաժնի տնօրենը պատմել է Արցախում մնացած հայերի մասին
31 Հոկտեմբերի 2023, 11:47
Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն մարդասիրական օգնություն է տրամադրում նրանց, ովքեր մնացել են Լեռնային Ղարաբաղում՝ տարածաշրջանի՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցնելուց հետո։ armeniasputnik.am-ի փոխանցմամբ՝ ՌԻԱ «Նովոստի»-ին այս մասին հայտնել է ԿԽՄԿ-ի օպերատիվ բաժնի տնօրեն Մարտին Շուպը։
«Մնացածներից ոմանք բժշկական օգնության կարիք ունեն, ոմանք՝ սննդի ու ջրի։ ԿԽՄԿ-ն տրամադրում է դեղորայք, օգնում է կապ հաստատել մտերիմների հետ, ստանալ բժշկական տրանսպորտ և այլն։ Այսօր փոքրաթիվ մարդիկ մնում են իրենց տներում կա՛մ այն պատճառով, որ ուզում են մնալ այնտեղ, կա՛մ այն պատճառով, որ չեն կարող ինքնուրույն հեռանալ, գուցե այն պատճառով, որ տարեց կամ հաշմանդամ են և օգնության կարիք ունեն», — ասել է Շուպը: