«Կյանքի ծաղիկները» խորագրով սուրբծննդյան ցուցահանդես՝ Մոսկվայում

12 Հունվարի 2024, 13:15

Մշակույթ

Ռուսաստանի հայերի միության (ՌՀՄ) երիտասարդական կենտրոնը և «Դեկարտ» հայկական արվեստի դպրոցը հունվարի 13-ին և 14-ին կազմակերպում են «Կյանքի ծաղիկները» խորագրով սուրբծննդյան ցուցահանդեսը: Այս մասին հայտնում է ՌՀՄ տելեգրամյան ալիքը։

Այցելուները հնարավորություն կունենան մասնակցելու կետային խճանկարի և պուանտալիզմի վերաբերյալ հետաքրքրաշարժ անվճար վարպետության դասերի: