Կյանքի հետ անհամատեղելի հրազենային վիրավորում է ստացել զինծառայող Ժորա Զոհրաբի Կարապետյանը

11 Օգոստոսի 2023, 10:51

Քաղաքականություն

Օգոստոսի 10-ին, դեռևս չպարզված հանգամանքներում, կյանքի հետ անհամատեղելի հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Ժորա Զոհրաբի Կարապետյանը:

ՀՀ ՊՆ-ից հայտնում են, որ չնայած բժիշկների գործադրած ջանքերին` զինծառայողի կյանքը փրկել չի հաջողվել:

Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով կատարվում է քննություն: