ԿԸՀ կողմից հաստատվել է ՀայաՔվե նախաձեռնող խմբի դիմումը

20 Հունիսի 2023, 12:15

Քաղաքականություն

Այսօր ԿԸՀ կողմից հաստատվել է ՀայաՔվե  նախաձեռնող խմբի դիմումը։ Նախաձեռնող խմբի փոխանցմամբ, ԿԸՀ-ն ստորագրահավաքի ժամկետ է սահմանել  հունիսի 21-ից օգոստոսի 19-ը։

«Ստորագրման համար հատկացված հասցեների մասին տեղեկությունը ստանալու ենք եռօրյա ժամկետում և անմիջապես հրապարակելու ենք մեր էջերում»,-ասված  է նախաձեռնող խմբի հայտարարության մեջ։

Նշենք, որ խումբը հանդես է գալիս առաջարկությամբ՝ նախատեսելու խիստ պատիժ ԼՂ ինքնորոշումից հրաժարվելու և Հայոց ցեղասպանության նշանակությունը նսեմացնելու համար: