ԿԸՀ-ն հրապարակել է Գյումրիի բոլոր 82 ընտրատեղամասերի քվեարկության արդյունքները
31 Մարտի 2025, 15:26
ԿԸՀ-ն ամփոփել է Գյումրիի բոլոր 82 ընտրատեղամասերի քվեարկության արդյունքները: Ընտրացուցակում ընդգրկված ընտրողների թիվը եղել է 111 236, թվեարկությանը մասնակցել է քաղաքացիներից 47 443-ը:
🔹«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն (Սարիկ Մինասյան) – 17 183,
🔹Հայաստանի կոմունիստական կուսակցություն (Վարդան Ղուկասյան) – 9 727,
🔹«Ապրելու երկիր» կուսակցություն – 1 694,
🔹«Մայր Հայաստան» կուսակցությունների դաշինք (Կարեն Սիմոնյան) – 2 902,
🔹Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցություն – 651,
🔹«Եվրադաշինք» կուսակցությունների դաշինք – 2 111,
🔹«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցություն – 1 406,
🔹«Մեր քաղաքը» կուսակցությունների դաշինք (Մարտուն Գրիգորյան) – 7 380,
🔹«Իմ հզոր համայնք» կուսակցություն (Ռուբեն Մխիթարյան) – 3 734,
🔹Անվավեր քվեաթերթիկների թիվը – 624,
🔹Անճշտությունների չափը – 945։
Այսպիսով, անցողիկ շեմը հաղթահարել է 5 ուժ։