ԿԸՀ-ն հրապարակել է Վաղարշապատ համայնքի ավագանու ընտրությունների վերջնական արդյունքները
23 Նոյեմբերի 2025, 13:03
Թիվ 14 Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը նոյեմբերի 23-ի արտահերթ նիստում ամփոփել է Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքի ավագանու ընտրությունների վերջնական արդյունքները։ Այս մասին հայտնում է ԿԸՀ-ն:
Ընտրողների ցուցակներում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը 69866 է:
Քվեարկության օրն ընտրական տեղամասում կազմված ընտրողների լրացուցիչ ցուցակում ընտրողների ընդհանուր թիվը՝ 58, ընտրողների ընդհանուր թիվը՝ 69924: Քվեարկության մասնակիցների ընդհանուր թիվը 31535 է:
Տեղամասային ընտրական հանձնաժողովներին հատկացված ինքնասոսնձվող դրոշմանիշների ընդհանուր թիվը՝ 72200, տեղամասային ընտրական հանձնաժողովներին հատկացված համարակալված կտրոնների ընդհանուր թիվը՝ 4700:
Ընտրողներից ստացված տեխնիկական սարքավորմամբ տպված կտրոնների ընդհանուր թիվը՝ 31528:
Ընտրողներից ստացված համարակալված քվեարկության կտրոնների ընդհանուր թիվը՝ 5:
Ընտրողներից ստացված կտրոնների ընդհանուր թիվը՝ 31533:
Չօգտագործված համարակալված կտրոնների ընդհանուր թիվը՝ 4695:
Չօգտագործված ինքնասոսնձվող դրոշմանիշերի ընդհանուր թիվը՝ 40688:
Անվավեր քվեաթերթիկների թիվը՝ 132:
Ընտրությունների մասնակից կուսակցությունների, դաշինքի ստացած քվեները՝
«Հաղթանակ» կուսակցությունների դաշինք՝ 10051 քվե
«Համահայկական ճակատ» կուսակցություն՝ 295 քվե
«Հանրապետություն» կուսակցություն՝ 1241 քվե
«Մայր Հայաստան» ազգային-դեմոկրատական կուսակցություն՝ 1692 քվե
«Ազատ դեմոկրատներ» կուսակցություն՝ 1177 քվե
«Ժառանգություն» կուսակցություն՝ 440 քվե
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն՝ 15298 քվե
«Հայրենիք» կուսակցություն՝ 1193 քվե
Անճշտությունների գումարային չափը՝ 23:
Այսպիսով, մանդատները բաշխվում են հետևյալ կերպ՝
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն՝ 19 մանդատ
«Հաղթանակ» կուսակցությունների դաշինք՝ 12 մանդատ
«Մայր Հայաստան» ազգային-դեմոկրատական կուսակցություն՝ 2 մանդատ: