ԿԸՀ-ում հաստատել են «Հայաքվե» նախաձեռնության հավաքած ստորագրությունների վավերականությունը

30 Սեպտեմբերի 2023, 15:55

Քաղաքականություն

ԿԸՀ-ն հաստատել է «Հայաքվե» քաղաքացիական նախաձեռնության ներկայացրած ստորագրությունների պահանջվող քանակի վավերականությունը:

Ինչպես տեղեկացրին News.am-ին, ԿԸՀ մամուլի ծառայությունում ԿԸՀ-ն գրանցել է «քաղաքացիական նախաձեռնության կարգով քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին նախագիծ առաջարկելու նպատակով նախաձեռնող խումբ կազմելու մասին» 66 քաղաքացիների դիմումը:

Նախաձեռնող խումբը ստորագրահավաքի համար ունեցել է 60 օր՝ հունիսի 21-ից օգոստոսի 19-ը ներառյալ։ Նախաձեռնության ներկայացուցիչներն օգոստոսի 31-ին ստորագրություններ են ուղարկել ԿԸՀ, հանձնաժողովը ստուգման համար մեկ ամիս է ունեցել։

Հիշեցնենք, որ «Հայաքվե» նախաձեռնող խումբը ԿԸՀ հայտ էր ներկայացրել դեռևս ամռանը: Խումբը հանդես է գալիս օրենսդրության փոփոխության օգտին, որով խիստ պատիժ կսահմանվի Արցախի ինքնորոշումից հրաժարվելու եւ Հայոց ցեղասպանության նշանակությունը նսեմացնելու համար: