«Լաբինսկու հայկական մշակույթի թանգարան» նախագիծը դարձել է Կուբանի նահանգապետի դրամաշնորհների մրցույթի հաղթող

05 Օգոստոսի 2023, 00:20

Մշակույթ

Ռուսաստանի հայերի միության Լաբինսկի շրջանի տեղական բաժանմունքի «Հայկական մշակույթի Լաբինսկի թանգարանը` որպես ազգամիջյան բարեկամության խորհրդանիշ, դարձել է Կուբանի նահանգապետի դրամաշնորհային մրցույթի հաղթող։

Կրասնոդարի երկրամասի տելեգրամյան ալիքի փոխանցմամբ՝ ծրագրի շրջանակներում Հայկական մշակութային կենտրոնում կստեղծվի թանգարանային սենյակ։

Ցուցահանդեսին կներկայացվեն կենցաղային իրեր, Հայաստանի մշակույթն ու պատմությունը։ Նախագիծը նախատեսում է նաև էքսկուրսիաների, պատմության դասերի և որոնողական աշխատանքների կազմակերպում։