Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով ՀՀ-ում մնացած անձինք ևս աջակցության շահառու կհամարվեն. փոխնախարար

28 Հոկտեմբերի 2023, 00:06

Քաղաքականություն

ԼՂ-ից բռնի տեղահանված 41 611 անձ արդեն իսկ ստացել է վեցամսյա սոցիալական աջակցություն՝ 40 հազարական դրամ՝ ժամանակավոր կացարաններում բնակվելու և 10 հազարական դրամ՝ կոմունալ ծախսերի վճարման համար։ Շուրջ 100 000 անձ արդեն ստացել է 100 000 միանվագ  աջակցությունը: Այս մասին «Հումանիտար կենտրոնում» հայտարարել է Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Դավիթ Խաչատրյանը։

Նրա փոխանցմամբ՝ կառավարության որոշման փոփոխության համաձայն՝ աջակցության շահառու են համարվելու նաև այն անձինք, որոնց տեղաշարժը 2022թ.-ի դեկտեմբերի 12-ից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով սահմանափակվել էր։

«Որոշ մարդիկ ունեին առողջապահական խնդիրներ, կամ ուսումնառության համար տեղափոխվել են ՀՀ, նրանք ևս կստանան աջակցության վճարումները»,- ասել է նա։   

Դավիթ Խաչատրյանը նաև նշել է, որ նոյեմբեր և դեկտեմբեր ամիսներին էլ 50 000 դրամներ կփոխանցվեն բոլոր այն շահառուներին, որոնք 100 000 դրամի շահառու են հանդիսացել։ Գումարը կստանան առաջնային ծախսերը հոգալու համար։

Հիմա եթերում