Լաչինի միջանցքի փակ լինելը մարդկության դեմ հանցագործություն է. միջազգային մամուլի անդրադարձը

16 Օգոստոսի 2023, 10:03

Քաղաքականություն

«Մինչ Լեռնային Ղարաբաղը շարունակում է շրջափակման մեջ լինել՝ Հայաստանը դիմել է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին Ղարաբաղի ճգնաժամի վերաբերյալ արտահերթ նիստ գումարելու պահանջով»։ Արդեն 3-րդ օրն է՝ եվրոպական լրատվամիջոցներն այսօրինակ վերնագրերով հոդվածներ ու ռեպորտաժներ են պատրաստում, այնինչ, մինչև այդ եվրոպական մամուլը հատուկենտ դեպքերում էր խոսում Արցախի մասին:

«Լաչինի միջանցքի փակ լինելը մարդկության դեմ հանցագործություն է»,- «Վատիկան Նյուզ» — ն այս գլխագիրն է դրել՝ անդրադառնալով Արցախի շրջափակման թեմային:

«9 ամիս է՝ Լեռնային Ղարաբաղի բնակչությունը Ադրբեջանի պարտադրած շրջափակման մեջ է», — TV5Monde-ն իր ռեպորտաժում ցուցադրել է Ստեփանակերտի դատարկ խանութները՝ նշելով նաև, որ ցավազրկիչների դեֆիցիտ է այնտեղ։ 160 միլիոն լսարան ունեցող ալիքը խոսել է Կոռնիձորում կայանված հումանիտար բեռների մասին, որոնք չեն կարողանում Ստեփանակերտ մտնել:

Հեղինակավոր «Ֆիգարո» օրաթերթի փոխտնօրեն Ժան-Քրիստոֆ Բուիսոնը X-ի (Թվիթեր-ի) անձանական միկրոբլոգում օրը մի քանի անգամ գրառումներ է անում՝ իր ավելի քան 50.000 ընթերցողներին հայտնելով տվյալ օրվա ղարաբաղյան հիմնահարցին առնչվող նորությունները: Նա պարբերաբար քննադատում է Ադրբեջանին ու ադրբեջանցի գործիչներին` հայերի մասին ստահոդ լուրեր տարածելու համար, նրանց հետ բացահայտ բանավեճերի մեջ ներգրավվում: «Ինչո՞ւ անկախ առաքելությանը թույլ չեք տալիս մտնել այդ հողեր փորձանմուշներ վերցնելու նպատակով, որ պարզեն արդյոք այդ ոսկորները ադրբեջանցիներինն են, թե՞ հայերինը, այն հայերինը, որոնց օրինակ, գերի եք վերցրել ու տանջամահ արել Շուշիի բանտում», — Բուիսոնն այսպիսի հարցադրում է արել Ադրբեջանի պետական համալսարանի հայտնի դասախոսներից մեկին, որը հրապարակել է ոսկորների ու գանգերի լուսանկար և նշել, որ հայերի գնդակից զոհված ադրբեջանցի զինվորներն են:

Մանրամասները՝ տեսանյութում:

Հիմա եթերում