Լաչինի միջանցքով մարդասիրական օգնությունը դադարեցված է
17 Մայիսի 2023, 13:50
Կարմիր խաչի միջազգային կոմիտեում այս պահին մարդասիրական տեղաշարժի դադարեցումը պայմանավորված է հիմնականում այն բանով, որ կազմակերպությունը երկխոսություն է վարում բոլոր որոշում կայացնողների հետ՝ կապված ընթացակարգերի որոշակի հստակեցման կարիքի հետ։ Այս մասին News.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ-ում ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցման եւ կանխարգելման ծրագրի ղեկավար Զառա Ամատունին։
«Մենք հույս ունենք, որ համաձայնություն գալու արդյունքում կազմակերպությունը կկարողանա վերսկսել իր մարդասիրական աշխատանքները»,- նշեց Ամատունին։
Նշենք, որ ԿԽԿՄ միջնորդությամբ վերջին անգամ ապրիլի 29-ին է բուժառու տեղափոխել Հայաստան։