Լաչինի միջանցքով մարդասիրական տեղաշարժը վերսկսվել է․ ԿԽՄԿ
17 Մայիսի 2023, 19:10
Կարմիր խաչի միջնորդությամբ այսօր՝ մայիսի 17-ին, առաջնային պարագաներ եւ դեղորայք են ուղարկվել Լաչինի միջանցքով։ Այս մասին News.am-ի հետ զրույցում նշեց ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի հաղորդակցման և կանխարգելման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։
«Հույս ունենք, որ մյուս գործողությունները նույնպես կկարողանանք իրականացնել»,- ասաց Զառա Ամատունին։