Լաչինի շրջափակման վկայակոչումը հեռու է իրականությունից․ Ադրբեջանը դժգոհել է ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատարի զեկույցից

13 Հունվարի 2024, 18:20

Քաղաքականություն

Ադրբեջանի ԱԳՆ-ն դժգոհել է Հայաստան և Ադրբեջան կատարած այցի արդյունքներով Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատարի զեկույցից:

«Ցավալի է, որ զեկույցը վկայակոչում է Լաչինի ճանապարհի, այսպես կոչված, շրջափակումը, որը հեռու է իրականությունից և չի ճանաչվել միջազգային դատարանի (ICJ) կողմից»,- ասվում է հաղորդագրությունում:

Ադրբեջանը հանձնակատարին հրավեր է ուղարկել տարածաշրջան այցելելու՝ ակնկալելով, որ նա դիտողություններ կանի՝ հիմնված չեզոքության, անկողմնակալության, հավասարության և մարդու բոլոր իրավունքների համընդհանրության վրա: Նշելով այցի արդյունքները՝ Ադրբեջանն ընդգծում է, որ հանձնակատարի դիտարկումներին պակասում է լիակատար արդարությունն ու անաչառությունը»,- ասվում է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ: