Լաուրա Մովսիսյանը մասնակցում է «Տարվա ուսուցիչ-2024» համառուսաստանյան հեռավար մրցույթին

13 Մարտի 2024, 09:46

Կրթություն | Հայեր

«Նյուտոն» միջնակարգ հանրակրթական դպրոցի տարրական դասարանների ուսուցչուհի Լաուրա Մովսիսյանը Չայկովսկի քաղաքից մասնակցում է «Տարվա ուսուցիչ-2024» համառուսաստանյան մրցույթի տարածաշրջանային փուլին՝ «Տարրական դասարանների ուսուցիչ» անվանակարգում:

«Լաուրա Մովսիսյանն իր մասնակցությամբ իսկապես զարդարել է «Տարվա ուսուցիչ-2024» մրցույթը։ Այս մի քանի օրվա ընթացքում մենք հիացանք նրանով»,-գրված է դպրոցի սոցիալական ցանցի էջում։

Մովսիսյանը դպրոցում աշխատում է արդեն 2 տարի։ 2022 թվականին գերազանցությամբ ավարտել է Չայկովսկու արդյունաբերական քոլեջը՝ տարրական դասարանների ուսուցչի մասնագիտությամբ և աշխատանքի անցել Նյուտոնի անվան դպրոցում։

Նշվում է նաև, որ առցանց քվեարկության արդյունքները կհրապարակվեն մարտի 22-ին:

Հիմա եթերում