Լարի Գագոսյանը փրկել է Նյու Յորքի լեգենդար գրախանութը

22 Մայիսի 2025, 16:15

Հայեր

Իսթ-Հեմփթոն քաղաքում գործող հայտնի «Book Hampton» գրախանութի սեփականատերերը ցանկանում էին 2024 թվականի վերջին փակել գրախանութը: Շրջանի բնակիչները ահազանգել են՝ վախենում են, որ կկորցնեն Նյու Յորքի մշակութային ժառանգության կարևոր մասը:

Սակայն ամերիկահայ հայտնի արտ-դիլեր Լարի Գագոսյանն, որ ապրում է այդ տարածքում և «Book Hampton»-ի մշտական հաճախորդն է, որոշել է ձեռք բերել տարածքը՝ ցանկանալով պահպանել խանութը և միևնույն ժամանակ ընդլայնել արվեստի և դիզայնի գրքերի տեսականին:

Լարի Գագոսյանն աշխարհահռչակ «Gagosian Galleries»-ի (Գագոսյան պատկերասրահներ)՝ աշխարհի արվեստի մայրաքաղաքներում գործող ցուցասրահների ցանցի տերն է։ Նա հայտնի է իբրև աշխարհի թիվ մեկ արտ-դիլեր։ Իր պատկերասրահներից ստացվող տարեկան շահույթը կազմում է մոտ մեկ միլիարդ ԱՄՆ դոլար։

Նա նաև ընդգրկվել է արվեստի աշխարհի ամենաազդեցիկ մարդկանց՝ «Business of Art Power List 2023»-ի վարկանիշում։