Լարինա Հայրապետյանը՝ համառուսաստանյան ուսանողական օլիմպիադայի դեսպան
01 Օգոստոսի 2024, 18:45
Մոսկվայի քաղաքային մանկավարժական համալսարանում Ուսանողական օլիմպիադաների կազմակերպիչների ասոցիացիայի կողմից անցկացված ընտրության արդյունքներով դեսպան է դարձել Օտար լեզուների ինստիտուտի մագիստրատուրայի 2-րդ կուրսի ուսանողուհի Լարինա Հայրապետյանը։
Օլիմպիադայի եռակի ոսկե մեդալակիր Լարինա Հայրապետյանը այս տարի կենտրոնացել է ոչ թե մասնակցության, այլ դեսպան լինելու վրա:
Լարինայի խոսքով՝ դեսպանի հիմնական գործառույթն է մասնակիցներին տեղեկացնել իրենց հնարավորությունների մասին։
«Դեսպանական շարժումը բազմաթիվ արտոնություններ է տալիս՝ աջակցություն կազմակերպիչներից, մասնակցություն ֆորումներին և այլն: Ինձ համար ամենակարևորը Ռուսաստանում պրոֆեսիոնալ դեսպանների համայնքում լինելն է, որոնք քարոզում են արժեքային գաղափարներ՝ որակյալ աշխատանք, պատասխանատվություն և գերազանցության ձգտում»,- նշել է նա։