Լարսի անցակետի հերթում ավելի քան 1000 հայկական բեռնատար կա
07 Օգոստոսի 2025, 14:15
Ավելի քան հազար հայկական բեռնատար հերթ է կանգնել «Վերին Լարս» անցակետում։
Ըստ վերջին տվյալների` անցակետը հատելու համար 2889 տրանսպորտային միջոց է հերթագրված, որոնցից 1082-ը հայկական են։ Խցանումների պատճառը զբոսաշրջային նպատակներով Վրաստան և Հայաստան ժամանող Ռուսաստանի քաղաքացիների մեծ հոսքն է։ Սահմանը հատելու գործընթացը երբեմն տևում է մինչև 15 ժամ: