Լարսը փակվեց նաև մարդատար ավտոմեքենաների համար

13 Դեկտեմբերի 2024, 20:14

Քաղաքականություն

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը  եղանակային պայմանների պատճառով փակվել էր բեռնատարների համար։ Այժմ այն փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների հաամար։ Այդ մասին հայտնում է ՆԳՆ ՓԾ-ն։

«Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար»,- նշված է հաղորդագրությունում։