Լարված իրավիճակ՝ Երևան-Աշտարակ ավտոճանապարհին. կան բերման ենթարկվածներ
10 Սեպտեմբերի 2024, 14:15
Քասախ գյուղի բնակիչներն՝ ի նշան բողոքի, մեքենաներով մոտ մեկ ժամ փակել էին Երևան-Աշտարակ ավտոճանապարհը: Նրանք բողոքում էին, որ Նաիրի համայնքի ղեկավար Նորայր Սարգսյանն ավագանու նիստում որոշել է չեղարկել մի որոշում, ըստ որի՝ բնակիչներին գյուղնշանակության համար տրամադրված հողակտորների վրա շինթույլտվության իրավունքը պետք է բացառվի:
Բողոքի ակցիայի մասնակիցների և ոստիկանների միջև վիճաբանություն և քաշքշուկ էր սկսվել, հնչում էին հայհոյանքներ: Ոստիկանները բերման են ենթարկել մի քանի բնակչի, որից հետո բացել են ճանապարհը: