Լարված իրավիճակ՝ Երևան-Աշտարակ մայրուղում․ քասախցիները փորձեցին փակել ճանապարհը

10 Ապրիլի 2025, 09:17

Քաղաքականություն

Քասախ գյուղի բնակիչները քիչ առաջ փորձեցին փակել Երևան-Աշտարակ մայրուղին, սակայն ոստիկանները թույլ չտվեցին: Նրանք պահանջում են վերադարձնել թիվ 59 երթուղին, որը Քասախը կապում էր Երևանին:

Հիշեցնենք, որ երեկ՝ ապրիլի 9-ին, կառավարությունում ընդունել են Պռոշյան և Քասախ բնակավայրերի բնակիչներին՝ այդ գյուղերի տրանսպորտի հարցի քննարկման նպատակով: Հանդիպումից հետո պռոշյանցիները հայտարարել են, որ իրենց խնդիրը լուծվել է, թիվ 25 երթուղին կպահպանվի, սակայն այն ոչ թե կհասնի գյուղ, այլ ՊՆ նախկին շենքի հատվածից շրջադարձ կատարի և կվերադառնա Երևան: Իսկ ահա Քասախ համայնքի համար թիվ 59 երթուղին հանվում է: