Լարված իրավիճակ՝ կառավարության շենքի մոտ. Ֆոտոռեպորտաժ

19 Սեպտեմբերի 2023, 18:09

Քաղաքականություն

Արցախի շուրջ ստեղծված վիճակի հանգուցալուծման պահանջով Հանրապետության հրապարակում ` կառավարության շենքի առաջ քաղաքացիների բողոքը շարունակվում է, հրապարակը փակ է, քաղաքացիները սպասում են, որ աշխատանքային օրվա ավարտին մարդկանց հոսքը կավելանա, որից հետո կորոշեն հետագա անելիքները։ Կառավարության շենքի մոտ իրավիճակը մի պահ լարվեց, հրմշտոց եւ բախում սկսվեց քաղաքացիների ու շենքը պաշտպանող ոստիկանների միջև։

Քաղաքացիները պահանջում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Նրանց խոսքով` միայն այդ կերպ է հնարավոր փրկել Արցախն ու Հայաստանը։

Ոստիկանների գլխարկները թռան այս ու այն կողմ, բազմության միջից շիշ նետվեց նրանց ուղղությամբ, լսվեցին սուլոցներ: