Ոստիկանությունը խոչընդոտում է ընդդիմադիր պատգամավորների և լրագրողների մուտքը Կիրանց: Այս մասին հայտնում է Ազգային ճակատ տելեգրամյան ալիքը:
Ոստիկանությունը կրկին փակել է Կիրանց տանող ճանապարհը: Նախօրեին այնտեղ էին ժամանել սահմանապահները, որոնք պետք է տեղակայվեին նոր գծված սահմանի երկայնքով: