Լարվածությունը և փողոցներում զինյալների ներկայությունը պահպանվում է. Մարիա Գաբրիելյան

08 Հոկտեմբերի 2025, 18:00

Քաղաքականություն

Սիրիահայերը բավականին ծանր դիմավորեցին այս լուսաբացը: Այս մասին Alpha News-ի հետ զրույցում ասել է Բերիո հայոց թեմի խոսնակ Մարիա Գաբրիելյանը:

«Քրդական և իշխանության ուժերի միջև ծանր բախումներ տեղի ունեցան: Հալեպի նահանգապետի կարգադրությամբ փակվել են պետական բոլոր հաստատությունները»,- ասել է նա:

Պատգամավորը նշել է, որ լարվածությունը և փողոցներում զինյալների ներկայությունը շարունակվում է:

Նա նաև հայտնել է, որ թեև հայկական թաղամասերը շատ մոտ են քրդական շրջաններին, լուրջ վնասներ չեն արձանագրվել: «Հայկական դպրոցներն ու եկեղեցիները, բնականաբար, շարունակում են գործել, թեմի պաշտոնաթերթը շարունակում է հրատարակվել: Մի խոսքով, ազգային մշակութային կյանքը բնականոն գործում է»,- հավելել է Գաբրիելյանը:

Հիմա եթերում