Լարվածությունը Լեռնային Ղարաբաղում աճում է, Մոսկվան կողմերին զսպվածության կոչ է անում. Դմիտրի Պեսկով

14 Սեպտեմբերի 2023, 15:47

Կարծիք | Քաղաքականություն

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ Մոսկվան անհանգստացած է Լեռնային Ղարաբաղում աճող լարվածությամբ և զսպվածության կոչ է անում:

«Իհարկե, մենք մտահոգված ենք, որ լարվածությունը չի թուլանում, և նույնիսկ աճի միտում ունի։ Չնայած ամենին` Ռուսաստանը մնում է անվտանգության հուսալի երաշխավոր։ Մենք շարունակում ենք մեր շփումները և՛ Երևանի, և՛ Բաքվի հետ՝ երկու կողմերին զսպվածության կոչ անելով:

Մոսկվան կողմերին կոչ է անում գործել նախկինում ստորագրված եռակողմ փաստաթղթի ոգով` որպես իրավիճակի կարգավորման մաս` «իհարկե, հաշվի առնելով այն նոր իրողությունները, որոնք ի հայտ են եկել դրանից հետո», — ասել է Պեսկովը։

Հիմա եթերում