Լաս Վեգասում Հայաստանի պատվո հյուպատոսի գրասենյակը փակվում է

19 Մայիսի 2023, 12:56

Հայեր

Լաս Վեգասում Հայաստանի պատվո հյուպատոս Ատրուշան Արմենյանի գրասենյակից տեղեկացնում են, որ գրասենյակը կփակվի։

Որոշումը կայացրել է Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը։ Նշենք նաև, որ այս տարի ավարտվում է նաև Արմենյանի 3-րդ անգամ նշանակման եռամյա պաշտոնավարումը։

Պատվո հյուպատոսի գրասենյակից հաղորդում են, որ այսուհետ հյուպատոսական ծառայությունների կարիք ունեցող Հայաստանի քաղաքացիները պետք է դիմեն Լոս Անջելեսում ՀՀ հյուպատոսարան։

Նշենք նաև, որ Ատրուշան Արմենյանը Լաս Վեգասում Հայաստանի պատվո հյուպատոսի պաշտոնը ստանձնել էր 2015 թվականին։