Լավ կլինի, եթե Կարպինը զանգի, բայց ես հայ եմ. Վալերի Ծառուկյան

17 Օգոստոսի 2024, 17:38

Սպորտ

«Պարի ՆՆ»-ի կիսապաշտպան Վալերի Ծառուկյանը «Sport-express.ru»-ի հետ զրույցում պատասխանել է Հայաստանի հավաքական հնարավոր տեղափոխության մասին հարցին:

«Ցանկանում եմ հանդես գալ Հայաստանի հավաքականում։ Իսկ եթե Կարպինը զանգահարի եւ հրավիրի Ռուսաստանի հավաքական։ Իհարկե, հաճելի կլինի, որՎալերի Գեորգիևիչը զանգահարի և առաջարկ ստանամ Ռուսաստանի ազգային թիմից, բայց ես հայ եմ»,- ասել է Ծառուկյանը:

22-ամյա Վալերի Ծառուկյանն այս մրցաշրջանում «Պարի ՆՆ»-ի կազմում անցկացրել է 4 հանդիպում և դարձել 1 գոլի հեղինակ։

Հիմա եթերում