Լավ կլինի, որ պարոն Լավրովը չխառնվի Հայաստանի ներքին գործերին. Միրզոյան

30 Հունիսի 2025, 13:13

Բոլոր

Եթե չեմ սխալվում, պարոն Լավրովն օգտագործել է «եկեղեցու դեմ իշխանությունների պայքար» ձևակերպումը: Այս մասին ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը:

«Պարոն Լավրովի տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը: ՀՀ իշխանությունը պայքար չի մղում եկեղեցու դեմ: Սա իրավական գործընթաց է և ՀՀ ներքին գործն է: Լավ կլինի, որ պարոն Լավրովը չխառնվի Հայաստանի Հանրապետության ներքին գործերին և ներքին քաղաքականությանը: Կուզեի առիթից օգտվել և նույն կոչն անել պարոն Լավրովի խորհրդարանական և մեդիագործընկերներին: Պետք է հարգանքով վերաբերվել ՀՀ ինքնիշխանությանը և թույլ չտալ խառնել մեր ներքին գործերին»,- ասել է Միրզոյանը:

Հիմա եթերում