Լավրով-Բայրամով հանդիպումն սկսվել է Մոսկվայում

19 Մայիսի 2023, 12:31

Քաղաքականություն

Մոսկվայում սկսվել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի երկկողմ հանդիպումը։

Բայրամովը մայիսի 18-ին աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն։ Այցի շրջանակում տեղի կունենա Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի նախագծի շուրջ բանակցությունների հերթական փուլը։