Լավրովի պլանը Հայաստանի համար շահեկան էր. Ալեն Ղևոնդյան
12 Նոյեմբերի 2025, 20:00
Օրերս Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը մանրամասներ է ներկայացրել 2020 թվականի հոկտեմբերին Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների՝ Մոսկվայում կայացած հանդիպումների մասին և ընդգծել, որ դրանք տարբերվում էին իրենց լարվածությամբ և բովանդակությամբ, և այժմ քննարկվում է այդ իրադարձությունների քաղաքական և ռազմավարական նշանակությունը։ Alpha News-ը թեմայի շուրջ զրուցել է քաղաքագետ Ալեն Ղևոնդյանի հետ:
Նրա գնահատմամբ՝ Բայրամովի հարցազրույցը բավականին հետաքրքիր էր:
«Առանձին էլեմենտների մասով նա ցույց տվեց այնպիսի փաստեր, որոնք հատկապես Հայաստանում միշտ կասկածի տակ են դրվել, մասնավորապես, այն, թե Ռուսաստանը դրական իմաստով ինչ դերակատարություն է ունեցել այս գործընթացներում՝ Հայաստանի թույլ դիրքերն ավելի մրցակցային դարձնելու համար»,- ասել է Ղևոնդյանը։
Նրա խոսքով՝ Լավրովի պլանը շահեկան էր Հայաստանի համար։ Քաղաքագետը նշել է նաև՝ ռազմավարական իմաստով ակնհայտ էր, որ 44-օրյա պատերազմի բովանդակությունը կապված է ամեն գնով ռուսական ներգրավվածությունը նվազեցնելու և ընդհանրապես վերացնելու հետ: «Թերևս դա էր պատճառը, որ հայկական կողմը չհամաձայնեց, քանի որ իշխանության թիկունքում գտնվող կուրատորները դեմ էին»,- հավելել է նա:
Ղևոնդյանը համոզված է, որ Լավրովի առաջարկն ընդունելու դեպքում պատերազմը կդադարեցվեր, իսկ տարածաշրջանի գեոպոլիտիկան կարող էր ունենալ լիովին այլ տեսք։
Մանրամասները՝ տեսանյութում: