Լավրովն ամփոփել է Միրզոյանի և Բայրամովի հետ եռակողմ հանդիպման արդյունքները
19 Մայիսի 2023, 17:00
«Խաղաղության պայմանագիրն առանձին թեմա է, կողմերը սկսել են աշխատել դրա վրա, և այժմ այն ակտիվորեն քննարկվում է, այդ թվում՝ այլ միջնորդների ներգրավմամբ։
Մեր գործընկերներն այսօր հաստատեցին, որ առանց սահմանազատման, տրանսպորտի և տնտեսական հաղորդակցությունների ապաշրջափակման հարցերի լուծման, առանց Ղարաբաղի անվտանգության իրավիճակի ընդհանուր բարելավման և հայ-ադրբեջանական սահմանին դժվար է առաջ շարժվել խաղաղության պայմանագրի կոնկրետ ասպեկտներով»: Լավրովն այսպես է ամփոփել Միրզոյան-Բայրամով-Լավրով եռակողմ հանդիպումը: