Լավրովն ու Բայրամովը քննարկել են ՀՀ-Ադրբեջան խաղաղության պայմանագրի նախապատրաստումը

28 Հոկտեմբերի 2023, 19:22

Քաղաքականություն

Տեղի է ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բարյամովի հեռախոսազրույցը, հայտնում են ՌԴ ԱԳՆ-ից։

Հաղորդագրության համաձայն՝ կողմերը քննարկել են տարածաշրջանային ու միջազգային արդիական հարցեր։

«Ընդգծվել է 2020-2022 թվականների եռակողմ պայմանավորվածությունների հիման վրա  Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման ուղղությամբ ջանքերն ավելացնելու անհրաժեշտությունը, ներառյալ՝ խաղաղության պայմանագրի նախապատրաստումը, տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումը և հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատումը»,- նշված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրությունում: