Լավրովն ու ԿԽՄԿ ղեկավարը քննարկել են Արցախում տիրող իրավիճակը

23 Սեպտեմբերի 2023, 10:45

Քաղաքականություն

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 78-րդ նստաշրջանի շրջանակներում տեղի է ունեցել Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հանդիպումը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) նախագահ Միրիանա Սպոլյարիչի հետ:

Սերգեյ Լավրովը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) ղեկավարի հետ քննարկել է իրավիճակը Արցախում։

ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը հաղորդում է, որ հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային առանցքային ուղղություններով հումանիտար գործունեության հարցեր, ներառյալ ուկրաինական ճգնաժամը, իրավիճակը Արցախում, Սուդանում, Աֆղանստանում և Սիրիայում: