Լավրովը հույս է հայտնել, որ Փաշինյանը չի փոխի Հայաստանի քաղաքական կուրսը
12 Հոկտեմբերի 2023, 11:13
Մոսկվան հուսով է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հավատարիմ կմնա երկրի անփոփոխ քաղաքական կուրսի մասին իր հայտարարություններին՝ չնայած այն այլ ուղղությամբ տանելու փորձերին։ Այս մասին ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստից հետո լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
«Ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ մի քանի օր առաջ վարչապետ Փաշինյանը հարցազրույց է տվել և դրանում հստակ ասել է, որ Հայաստանը չի փոխում իր ուղենիշները, հուսանք, որ այս դիրքորոշումը կգերակայի, չնայած ետ քաշվելու փորձերին», — ասել է Լավրովը: