Լավրովը մեկնաբանել է ՀԱՊԿ-ից Հայաստանի հնարավոր դուրս գալը

21 Հունիսի 2024, 13:33

Քաղաքականություն

ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ՀԱՊԿ-ից դուրս գալու վերաբերյալ Երևանը պաշտոնական դիմումներ չի ուղարկել, հետևաբար այդ հարցը և հանրապետության դուրս գալու հնարավոր հետևանքները Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստում չեն քննարկվել։

«Ոչ, ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու ընթացակարգը չի քննարկվել, քանի որ համապատասխան հարցում չի ստացվել»,- ասել է Լավրովը ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստից հետո տված ճեպազրույցում՝ պատասխանելով այն հարցին, թե քննարկվե՞լ է արդյոք կազմակերպությունից Հայաստանի դուրս գալու ընթացակարգը։ 

Լավրովը նշել է, որ Հայաստանի կողմից ինչ-որ դիմումների կամ փաստաթղթերի լինել-չլինելու մասին գուշակություններ անելը դիվանագիտական ավանդույթների մեջ չի մտնում։

Հիմա եթերում