Իրավապահները խուզարկություն են սկսել Գյումրու քաղաքապետի թեկնածու Մարտուն Գրիգորյանի նախընտրական շտաբներում

27 Մարտի 2025, 12:30

Քաղաքականություն

Քիչ առաջ հայտնի դարձավ, որ իրավապահները խուզարկություն են սկսել «Մեր քաղաքը» դաշինքի Գյումրու քաղաքապետի թեկնածու Մարտուն Գրիգորյանի նախընտրական շտաբներում:

Հիշեցնենք, որ այսօր վաղ առավոտից քրեական ոստիկանության աշխատակիցները խուզարկություն են իրականացրել նաև Գյումրու ավագանու ընտրություններին մասնակցող «Մայր Հայաստան» դաշինքի շտաբի պետ Արա Ոսկանյանի բնակարանում և «Մայր Հայաստան» դաշինքի ընդհանուր գրասենյակում: Բերման է ենթարկվել «Մայր Հայաստան»-ի երկու համակիր: