Լազերային շոու՝ նվիրված Նիկիտա Սիմոնյանին

09 Դեկտեմբերի 2025, 16:30

Սպորտ

«Լուկօյլ Արենա»-ում՝ «Սպարտակ» ՖԱ-ի տնային ստադիոնում, տեղի է ունեցել լեգենդար ֆուտբոլիստ և մարզիչ Նիկիտա Սիմոնյանի՝ ակումբի պատմության լավագույն ռմբարկուի հիշատակին նվիրված արարողություն: Նրա պատվին հուշատախտակ է բացվել, իսկ «Ա» ամբիոնն այսուհետ կկրի Սիմոնյանի անունը։

Հանդիսավոր միջոցառումը տեղի է ունեցել «Սպարտակ»-«Դինամո» խաղից առաջ։

Միջոցառմանը եղել է լազերային շոու․ ստադիոնը լուսավորել է հազարավոր լույսերով, իսկ լեգենդի հսկայական դիմանկարը լուսավորել է արենան: «Սպարտակ»-«Դինամո» հանդիպումը սկսվել է մեկ րոպե լռությամբ, իսկ ֆուտբոլիստները կրկին խաղադաշտ են դուրս եկել սև թևկապովներով՝ ի հիշատակ Նիկիտա Սիմոնյանի։