Le Figaro-ի փոխտնօրենը ՅՈՒՆԵՍԿՕ-ում ադրբեջանցու բարձր պաշտոնում ընտրվելը խայտառակություն է անվանել
08 Նոյեմբերի 2023, 16:30
Ֆրանսիական Le Figaro հրատարակության փոխտնօրեն Ժան-Քրիստոֆ Բյուսոնը X-ի իր միկրոբլոգում մեկնաբանել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի 42-րդ Գլխավոր կոնֆերանսում ադրբեջանցու փոխնախագահի պաշտոնում ընտրվելը։
«ՅՈՒՆԵՍԿՕ-ն նպատակահարմար չի համարել դատապարտել Արցախի 9-ամսյա ադրբեջանական շրջափակումը, որի ընթացքում խաթարվել է հազարավոր հայ երեխաների կրթական գործընթացը։ Սակայն այժմ նրանք ընտրում են Ադրբեջանի ներկայացուցչին՝ իրենց գլխավոր համաժողովի փոխնախագահի պաշտոնում: Ամո՛թ»,- գրել է Բուսսոնը։