«Le Figaro»-ն Երևանը ներառել է այցելության համար լավագույն «վարդագույն» քաղաքների շարքում
30 Հուլիսի 2025, 18:20
Լրագրող Մելանի Թույսուզյանն իր հոդվածում, ներկայացնելով Երևանը որպես զբոսաշրջային այցելության վայր, մասնավորապես նշել է, որ Հայաստանի մայրաքաղաք Երևանը աչքի է ընկնում իր կենտրոնի տեսողական ամբողջականությամբ, որը կառուցված է տեղական քարից՝ հրաբխային տուֆից:
«Շրջակա լեռներում արդյունահանվող այս քարն ունի կարմիրի տարբեր երանգներ, բայց հենց վարդագույն երանգն է գերակշռում հասարակական շենքերի և բնակելի հին շենքերի երեսպատման մեջ։ Այն հատկապես տպավորիչ է թվում Հանրապետության հրապարակում, երբ արևի լույսը քարը ներկում է նուրբ երանգներով, որոնք գրեթե վերածվում են նարնջագույնի», — Հայաստանի մայրաքաղաքը նկարագրել է Թույսուզյանը։