Լեգենդար ֆուտբոլիստ Համլետ Մխիթարյանը այսօր կդառնար 61 տարեկան

14 Սեպտեմբերի 2023, 23:55

Հայեր

Alpha News-ը շարունակում է ներկայացնել «Ալֆա պերսոնա» շարքը:

Չնայած այն հանգամանքին, որ Համլետ Մխիթարյանը արդեն 27 տարի է՝ ողջ չէ, նրա պրոֆեսիոնալիզմն ու ձեռքբերումները դժվար թե մոռացվեն։ Նա բավականին արագ խաղացող էր, որը շատ նրբանկատ էր վերաբերվում գնդակին։

Հենրիխ Մխիթարյանի հայրը 1980-1987 թվականներին խաղացել է «Արարարտ» ՖԱ-ում: Այդ տարիներին նա 170 խաղում խփել է 46 գնդակ։

Իսկ 1988-1989 թվականներին Մխիթարյան ավագը խաղացել է այդ պահին ոչ պակաս կայացած «Կոտայք» ֆուտբոլային ակումբում, որի կազմում անցկացրել է 55 խաղ և խփել 26 գնդակ:

1989 թվականի ամռանը Համլետը մեկնել է Ֆրանսիա և սկսել խաղալ «Վալանսում»։

Ավելի ուշ Մխիթարյանը տեղափոխվել է Իսի-լե-Մուլինոյի «Արարատ» ակումբ, սակայն այնտեղ խաղացել է ընդամենը կես տարի: Ցավոք, առողջական խնդիրների պատճառով կարիերան ստիպված է եղել թողնել։ Հիվանդության դեմ մեկ տարի պայքարելուց հետո, Համլետ Մխիթարյանը, 1996 թվականի մայիսի 6-ին մահացել է:

Մխիթարյանն ակնածանքով էր վերաբերվում ընտանիքին՝ նշելով, որ չէր էլ կարող մտածել, որ ընտանիք ունենալն այդքան քաղցր ու պատասխանատու է։

Այժմ նրա որդին՝ Հենրիխ Մխիթարյանը, աշխարհի ամենահայտնի ֆուտբոլիստներից է։ Մխիթարյան ավագի այրին՝ Մարինա Թաշչյանը, տևական ժամանակ եղել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ազգային հավաքականների բաժնի ղեկավարը:

«Սա կյանք է, և այն շարունակվում է։ Ես հավատում եմ, որ նա տեսնում է ինձ և հպարտանում», — հարցազրույցներից մեկում ասել է Հենրիխը։